00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը դիմում է Կառավարությանը

13:53, 04 մայիս 2020

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որով դիմում է Կառավարությանը: «Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետեւ այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարեւոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած  ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց: Չգիտեմ պատմությունը հարյուր տարի հետո կանիծի այսօրվա սերունդին, թե` ոչ, բայց մի բան կա, որ ոչ այսօրվա սերունդը, ոչ էլ՝ վաղվա, չի կարող չարձանագրել. Գեներալ Մանվելը ոչ միայն պաշտպանել է հայ ազգի անվտանգությունը՝ հերթական անգամ ցեղասպանվելուց, այլ նաև ազատագրել է Մայր Հայաստանի տարածքի մի փոքր մասը և ամենակարևորը, այն կարողացել է նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին: Գաղտնիք չէ, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացան այս վերջին մեկ տարում ու հասան ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր