ՀՀ ողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարվեց արտակարգ դրություն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով մարդու իրավունքների հարգումը՝ արտակարգ դրության պայմաններում, նախաձեռնեց իրազեկման, իրավական աջակցության և COVID-19 վիրուսի համաճարակով պայմանավորված օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկման աշխատանքներ։ Օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկման արդյունքները ամփոփված են այս զեկույցում։
Զեկույցի նպատակն է իրավական գնահատական տալ արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում ընդունված իրավական ակտերի համապատասխանությանը՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին, արձանագրել արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների իրացման, պաշտպանության օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ և մոտեցումներ։
Զեկույցում գնահատվում են 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված արտակարգ դրության ժամանակ իրականացված միջոցառումները։
Իրավական գնահատականի հիմքում դրված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մոտեցումները, առաջարկությունները, միջկառավարական կազմակերպությունների մշակած սկզբունքները, հայտարարությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև գիտական հոդվածները և այլ նյութեր։
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ