00:00:00

Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հաշվիչներն այրվել են

13:13, 04 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի 2-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 17 շենքի 8-րդ մուտքում այրվում են գազի հաշվիչներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:02-ին: Մեկ գազի հաշվիչ այրվել է ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր