00:00:00

Կորեայի ձորի կամրջի մոտ ծառն ընկել է երթեւեկելի հատված եւ վնասել է գազի խողովակը

10:00, 04 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կորեայի ձորի կամրջի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ վնասել է գազի խողովակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ծառը տեղի ուժերով մասնատվել է: Մոտակայքում գտնվող գազի խողովակը վնասվել է. արտահոսք չի հայտնաբերվել: Փրկարարները մասնատված ծառը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր