00:00:00

Ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում մայիսի 4-ից. Պարետի որոշումը

23:48, 03 մայիս 2020

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ո՞ր ոլորտների աշխատանքն է թույլատրվում. Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում - Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով - Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում Կացություն, հանրային սնունդ - Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա - «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա - Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը) - Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա - Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա - Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը) Վարչարարական և օժանդակ գործունեություն - Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով Կրթություն - Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով Մշակույթ, զվարճություններ, հանգիստ - Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն - Արխիվների գործունեություն - Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն - Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար -Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով Սպասարկման այլ ծառայություններ Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 - Քաղաքական կազմակերպությունների գործունեություն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում. Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում - Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում Փոխադրումներ, պահեստային տնտեսություն - Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն Կացություն, հանրային սնունդ - Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր - Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ - Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ Վարչարարական և օժանդակ գործունեություն - Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում Մշակույթ, զվարճություններ, հանգիստ - Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն - Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն - Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն - Սպորտի բնագավառում գործունեություն - Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն Սպասարկման այլ ծառայություններ - Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն - Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր