00:00:00

Բացի տեղորոշման համակարգից, եւս մի նոր համակարգ ենք ներդնելու, որով հետեւելու ենք ինքնամեկուսացման ռեժիմին. Ավինյան

18:30, 03 մայիս 2020

Մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու  ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաեւ նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, ապա նաեւ ասիմպտոմ վարակակիրների: Եվս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա հնարավորություն կտա առանց մարդկանց հյուրանոցներում պահելու մարդկանց պահել ինքնամեկուսացման ռեժիմում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր