00:00:00

65 հոգի այս պահին գտնվում է ծանր վիճակում, իսկ 35-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան

17:22, 03 մայիս 2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 65 հոգի այս պահին գտնվում է ծանր վիճակում, իսկ 35-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին կառավարական ամառանոցում քննարկման ժամանակ հայտարարեց ԱՆ Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ պացիենտներից 9-ին միացված է արհեսական շնչառական ապարատներ։ Իսկ քննարկման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր փուլ ենք արձանագրում կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ։ Նա նշեց, որ դրա պատճառն այն է, որ մենք մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ կշարունակենք ունենալ կորոնավիրուսի դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, ուստի պետք է զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ, կեցության նոր պայմաններ ստեղծել, քանի որ փակված մնալ հնարավոր չէ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ սահմանափակումներն էականորեն հանվում են տնտեսական գործունեության ոլորտներից։ Նա հայտնեց, որ ամբողջությամբ հանվում են սահմանափակումները մշակող արդյունաբերության և մեծածախ առևտրի ոլորտում, բացի մոլերից և շուկաներից։ Պարետի խոսքով՝ սահմանափակումները շարունակվելու են 10-12 ոլորտում, մասնավորապես՝ կրթության, տրանսպորտի ոլորտում։ «Ինչ տվեց մեզ այս սահմանափակումների շրջանը։ Ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը կարողացանք զարգացնել, ադապտացնել և արդեն կարող ենք սպասարկել մի քանի 1000 դեպք։ Նոր շրջանը, որը մտնում ենք, կախված է քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից, քանի որ դա բոլորիս համար թեստ է լինելու, պետք է կարողանանք պահպանել անվտանգության կանոնները։ Մենք ունենք նաև պատժիչ գործողություններ, սակայն դա էլ ռիսկը չի նվազեցնում։ Մեր հիմնական խնդիրը արտադրամասերն են»,- ասաց Ավինյանը։ Վարչապետը հավելեց, որ պատժիչ գործողությունների իմաստը կանխարգելիչ միջոցառումներն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր