00:00:00

«Ռեժիմը պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր. իյա իրո՞ք». Շարմազանով

15:39, 03 մայիս 2020

[caption id="attachment_227189" align="alignleft" width="300"] Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference[/caption] Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ռեժիմը,դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել՝ իյա իրո՞ք… Նախ, դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանն, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց: Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին», թե այդ ի՞նչ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ: Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում,դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում, Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու սարքած գործեր ... վկան հայտնի ձայնագրությունները) եւ այդպես շարունակ: Մի աղմկեք,երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա, ձեր սրտի վարչապետին հորդորեք, թող ինքը պատասխանի, Լավրովին էլ չմոռանա արձագանքել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր