00:00:00

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը. Զոհրաբ Մնացականյան

15:17, 03 մայիս 2020

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է լրագրողներին մամուլի օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը: Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության եւ  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»,-ասվում է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր