00:00:00

8-րդ միջոցառման շահառուների թիվը ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով․ Նիկոլ Փաշինյան

14:43, 03 մայիս 2020

8-րդ միջոցառման շահառուների թիվը ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ այդմ հակաճգնաժամային 2-րդ ծրագրում կատարված փոփոխություններով տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10% համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը, տոհմային տավարաբուծության դեպքում կհամաֆինանսավորվի 30%֊ը։ Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30% համաֆինանսավորում կտրամադրվի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար 30% համաֆինանսավորում կտրամադրվի ֆիզիկական անձանց։ Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝ ֊ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար, ֊ 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար, ֊ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։ Հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկում ավելացվել է 13 գործունեության տեսակ, որի արդյունքում ևս 21.000 աշխատակից կարող է ստանալ իր աշխատավարձի կեսի չափով աջակցություն: Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները:Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից: Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր