00:00:00

«Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թեւեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել»․ Իրինա Հարությունյանի հրապուրիչ կերպարը

16:47, 03 մայիս 2020 Շոուբիզնես

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։ Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Իրինան կրում է սեւ երանգի, ուսը բաց զգեստ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել է վառ ու ընդգծված շպար։ Հրա;արակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թեւեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել»: Օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Իրինան կադրում կրում էր մարմինն ընդգրկող, մեջքը բաց, ծաղկավոր զգեստ։ Երգչուհին հավաքել էր վարսերը, բալագույն շրթներկ ընտրել եւ շպարով ընդգծել էր աչքերը։ Հրապարակմանը կից Իրինան գրել էր․ «Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլորին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր