00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

12:33, 03 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին  Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր