Կութանցի Մեխակին այսօր` մայիսի 2-ին, հանձնել են տան սեփականության վկայականը եւ բանալիները, այնուամենայնիվ, ընտանիքը դեռ չի կարողանա տեղափոխվել գույքի բացակայության պատճառով:
«Այսօր հլա դոմիկում ենք, չենք գնացել դեռ, դատարկ է մեջը ամբողջությամբ, դեռ չգիտենք ոնց անենք։ Էստեղ պոլերին էինք քնում, մահճակալ չունենք, մեզ երկու մահճակալ է պակասում: Էնտեղ, մեծ սենյակներ են, լավ, մեծ տուն է երկու հարկանի, երեք ննջասենյակ, մեծ զալ, միջանցք, սանհանգույցն է լավ սարքած, մնում է տան գույքը, մահճակալ, բան չունենք: Գույքի հարցը ուզում ենք մի ձեւ լուծենք, նոր գնանք, որ երեխեքը, մենք քնելու տեղ ունենանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Առաքելյանը:
Տունը Առաքլյանների համար գնել են արտերկրացի գործարարներ Անդրանիկ Ղազարյանը եւ Արմեն Սիրունյանը, որոնց ընտանիքն անձամբ չի ճանաչում, որոնց ընտանիքը չի էլ ճանաչում:
Այն գտնվում է նույն գյուղում, որտեղ բնակվում է ընտանիքը։ Երկհարկանի տունը նաեւ տնամերձ հողամաս ունի, որտեղ Մեխակը արդեն ծառեր ու ծաղիկներ է տնկել։ Առաքելյանների համար նոր տուն ունենալը մինչեւ վերջին պահը անհավատալի էր թվում, երբ ստացել են բանալիները:
«30 տարի ապրել ենք էս վիճակում, հիմա մեզ երանի ենք տալիս, հրաշք եղավ էլի։ Տաք ջուր, բաղնիք, որ չենք ունեցել, հիմա կունենանք»,- ասաց նա։