00:00:00

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով

00:01, 02 մայիս 2020

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երեւանի նոր  երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել: «Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ  իսկ պատճառով որոշում  կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երեւանում, այնուհետեւ կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ Զարգացման բանկի աջակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր