00:00:00

Ծովազարդում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը Դդմաշենում հուղարկավորության էր մասնակցել

15:30, 02 մայիս 2020

Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում   գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության  առաջին դեպքը: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը: «Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է,  նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,-ասաց համայնքապետը` նշելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության դեպքեր կան: Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը մեծ չէ,  մի քանի հարեւան, որոնք ինքնամեկուսացվել են: Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր առմամբ 102 դեպք կա, մարզից 2 պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր