00:00:00

Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել. փաստաբան

14:37, 02 մայիս 2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի արդյունքում: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: «Ալեն Սիմոնյանը 3 օր գտնվել է հիվանդանոցում, սակայն  արդեն տանն է ունի գլխացավ, գլխապտույտ եւ այտուց հարվածի տեղում»,-հայտնեց նա: Փաստաբանը նաեւ նշեց, որ գլխով հարված իրոք տեղի է ունեցել, բայց թե ինչի հետեւանքով է կոտրվել Արթուր Դանիելյանի քիթը, պետք է պարզի քննությունը, քանի որ միջադեպից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել 5 հոգու մասնակցությամբ, որտեղ հարվածներ է ստացել թե΄ Ալեն Սիմոնյանը, թե΄ Արթուր Դանիելյանը: Ալեքսանդր Սիրունյանը նաեւ նշեց, որ քրեական գործի նյութերը Ոստիկանության Կենտրոնի բաժնից  փոխանցվել են ՀՔԾ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր