00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

23:20, 01 մայիս 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը: Տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին: Ի վերջո, հաջողվեց նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր