00:00:00

Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

17:22, 01 մայիս 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Այգեստան փողոցում գտնվող էլեկտրաենթակայանի տանիքին դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ազիզյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փորձում են էլեկտրաենթակայանի տանիքից հոսանքահարված քաղաքացու մարմինը իջեցնել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 17 տարեկան էր։
shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր