00:00:00

Արցախում վարակակիրներից եւս մեկն ապաքինվել է, այսօր դուրս կգրվի

16:49, 01 մայիս 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել: «Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր