00:00:00

Վարդենիսի տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, որից 2-ը՝ Շատվանում

15:59, 01 մայիս 2020

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուսի ևս 10 դեպք: Դեպքերից 8-ը գրանցվել է Վարդենիս քաղաքում, իսկ 2-ը Գեղամասար համայնքի Շատվան բնակավայրում: Բոլոր վարակակիրներն արդեն մեկուսացվել են: Պարզվում է նրանց շփման շրջանակը: Վարդենիսից այս պահին վարակված տարեցներ ու երեխաներ չկան: Բոլոր պացիենտները միջին տարիքի են: Նշենք, որ երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր