00:00:00

«Վեոլիա Ջուր»-ը շնորհակալություն է հայտնում առաջնագծում աշխատող իր թիմի անդամներին

14:13, 01 մայիս 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը շնորհավորում է իր թիմի անդամներին Աշխատանքի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրանց նվիրվածության ու պատասխանատու աշխատանքի համար։  Պաշտոնական ուղերձում ընկերությունը շնորհակալություն է հայտնում Վեոլիա թիմի անդամներին, ովքեր Covid-19–ի օրերին, վտանգելով իրենց առողջությունը, շարունակում են աշխատել առաջնագծում՝ հանուն մեր քաղաքացիների առողջության կարևորագույն գրավականի՝ կայուն ջրամատակարարման։  Գնահատելով թիմի անդամների նվիրվածությունն ու բարեխիղճ աշխատանքը՝ «Վեոլիա Ջուր»-ը առաջնագծում աշխատող թիմակիցներին տրամադրում է պարգևավճարներ։ Ընկերությունը նշում է, որ ամբողջությամբ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որ այժմ կրում է և հավաստիացնում, որ արվում է հնարավորը՝ համակարգի շարունակական աշխատանքն ապահովելու և առաջացած խնդիրներն ամենասեղմ ժամկետում լուծելու համար։ «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի ամբողջական ուղերձն իր աշխատակիցներին կարող եք գտնել այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր