00:00:00

Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել. Հակոբ Արշակյանի ուղերձը

14:06, 01 մայիս 2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։ Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։
Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների՝ մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։ Շնորհավոր մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր