00:00:00

Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն ընդունելի աշխատանքային պայմաններով․ ԱՄՆ դեսպանատուն

12:45, 01 մայիս 2020

Աշխատանքի օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում ուղերձ է հղել․ «Այսօր շատ այլ երկրների հետ Հայաստանը նշում է Աշխատանքի օրը՝ նշանավորելով աշխատավորների իրավունքներն ու ձեռքբերումները։ Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։ Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն անվտանգ աշխատավայրով, ընդունելի աշխատանքային պայմաններով և աշխատավայրում առողջության ու անվտանգության պատշաճ ստանդարտներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր