00:00:00

Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ․ Արսեն Թորոսյանի ուղերձը

12:13, 01 մայիս 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է մայիսի 1-ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների տոնի առթիվ։ «Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։ Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։ Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։
Այն կարևոր է միշտ, սակայն միշտ չէ, որ պատշաճ գնահատվում է։ Այս ճգնաժամային իրավիճակում ակնառու երևում է նրանց ակնհայտ նվիրումը` ուղղված մարդկային կյանքեր փրկելուն։ Հայաստանի և աշխարհի բոլոր բուժաշխատողներին տոկունություն և համբերություն եմ մաղթում, որպեսզի դիմակայենք կորոնավիրուսով պայմանավորված այս համամարդկային մարտահրավերը։ Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ, ձեզ հետ ուրախանում եմ հաջողություններով և տխրում դժբախտություններից։ Ձեզ հետ կիսում եմ սերը առ հայրենիք և կարոտն առ ընտանիք։ Ձեզ հետ և ձեր շնորհիվ եմ հավատում մեր վաղվա ավելի լավ օրվան ու ժողովրդի բարեկեցությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր