00:00:00

Սոթքում տունն ամբողջությամբ այրվել է․ լուսանկարներ

12:25, 01 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 1-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 3-րդ խճուղու տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 07:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 72 քմ): Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև Վարդենիսի քաղաքապետարանի օժանդակ ջրատար ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր