00:00:00

Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է․ ՀՅԴ

12:35, 01 մայիս 2020

ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհավորական ուղերձը աշխատանքի օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը:  Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք  է դրսևորվել  աշխատանքի և աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական  արարումով և քրտնաջան աշխատանքով է  կերտել իր ինքնությունը, ամրապնդել  պետականությունը: Համավարակի, նաև սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը: Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների  իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը: Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է  անհրաժեշտ: Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ և մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության և մեր երկրի անխաթար և խաղաղ զարգացման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր