00:00:00

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Վերջինս մխրճվել է կանգառի մեջ. կա վիրավոր

10:42, 01 մայիս 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «Շաուրմա»-ի աշխատակիցները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր