00:00:00

«32 տարեկան մեր ծանր հիվանդին տուն ուղարկեցինք․ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար»

23:38, 30 ապրիլ 2020

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝ տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին Խ.Վ.-ին 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար: Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը: Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին: Պայքարում ենք միասին!

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր