00:00:00

Արտառոց դեպք Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում կոտրել են տեղի գրադարանի ապակիները, մտել ներս տակնուվրա արել այն ու որոշ իրեր այրել

20:03, 30 ապրիլ 2020 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել «Ճամբարակի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ից, որ ապրիլի 15-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գրադարանի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել Պարույր Սևակի փողոցում գործող Ճամբարակի գրադարան, այնուհետև կոտրել մի քանի պատուհանների ապակիներ, գրքերի մեծ մասը թափել գետնին, պատռել գրացուցակային քարտերի մի մասը և այրել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գալստյանի գլխավորությամբ: Գրադարանի կրած վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր