00:00:00

Հրաչյա Հակոբյանի գրառմամբ կզբաղվեն իրավաբանները. Քրիստինե Մելքոնյան

17:00, 30 ապրիլ 2020

Հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է «Հայրենիք» հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանն այսօր ֆեյսբուքով ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանին մեղադրել էր օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ առնչություն ունենալու մեջ։ «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը»,-գրել է նա: Ք.Մելքոնյանի փոխանցմամբ՝ նշված գրառմամբ կզբաղվեն իրավաբանները։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր