00:00:00

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16:21, 30 ապրիլ 2020

Factor.am-ի՝ առողջապահության ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի որոշ բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Գրիգոր Լուսվորի» ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։ Վերջինս, հաստատելով մեր տեղեկությունը, նշեց, որ բուժանձնակազմի մեջ կան վարակված աշխատակիցներ, սակայն թվային տվյալների հետ կապված նշեց, որ չի կարող տեղեկություն փոխանցել։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ կորոնավիրուս է հաստատվել նաև Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Էրեբունի ԲԿ-ի մի քանի տասնյակ բուժաշխատողի մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր