00:00:00

Գավառում վիրավորում ստացածներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. մյուսների վիճակը ծանր է

15:18, 30 ապրիլ 2020 Պատահարներ

Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած փոխհրաձգությունների հետեւանքով վիրավորում ստացած, այնուհետեւ Գավառի հիվանդանոցում վիրավորում ստացածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին «Էրեբունի» բկ-ից։ Հայտնեցին նաեւ, որ «Էրեբունի» բկ-ի մյուս վիրավորի վիճակը ծանր կայուն է։ NEWS.am-ին Արմենիա բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանն ասաց, որ իրենց մոտ եղած մյուս 2 վիրավորի վիճակներում այսօր վատացում չկա. «Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է»։ NEWS.am-ին Հերացու թիվ 1 համալասարանականի լրատվության բաժնից հայտնեցին, որ մյուս վիրավորի վիճակում փոփոխություն չկա. կայուն ծանր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր