00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-ից 30-ը

14:54, 30 ապրիլ 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության, պատմության և մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ընտանեկան բռնության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր