00:00:00

Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով վաղեմության ժամկետ չկիրառելու նախագիծը չընդունվեց

14:08, 30 ապրիլ 2020

ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր սահամանդրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել: «Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն իր ֆուտբոլով և պորտապարերով, դու մի ասա, կարգին քրեական օերնսգիրք ունեն: Էն որ ասում էիք, որ երկրի օրենսդրությամբ կա, խնդրեմ, Բրազիլիայի քրեական օրեսնդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների և զինված անձանց կողմից այնպիսի գործությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանդրական կարգի և ժողովրդավարության դեմ: Սա էլ ապացույց, փաստորեն, պարզվում է՝ այդպիսի երկիր էլ կա, որտեղ մեր ասածը կա»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորը նշեց, որ եթե կային առաջարկներ, կարող էին քննարկել: «Կարելի էր, այո, մտածել այն ուղղությամբ, որ ոչ թե վաղեմության ժամկետը հանել, այլ դարձնել, ասենք, 41 տարի, որ 40 տարվա իշխանության հավակնորդ կարող է գտնվել, դրա համար դառնա 41: Ասեիք, կառավարությունը թող իր եզրակացության մեջ գրեր՝ եկեք ոչ թե վաղեմության ժամկետը հանենք, այլ երկարացնենք: Ես դեմ չէի լինի»,- ընդգծեց նա: Պետրոսյանն ընդգծեց. «Եթե կլինեն առաջարկներ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, եթե կհասնի առաջին ընթերցում, ես դա համարյա տեսականորեն հավասարեցնում եմ հրաշքի, որ իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստում քննարկման: Մի անգամ նման հրաշք թույլ տվեք, ի՞նչ կլինի: Այդ ժամանակ գուցե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գանք այդ կոմպրոմիսին: Եթե կհասնի մի հրաշքով այնտեղ, ես «կնահանջեմ», դնենք 50 տարի դարձնենք և սա միայն չի սպառնա ագռավներին»: Առաջարկը դրվեց քվերակության և չընդունվեց 2 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր