00:00:00

Արձակուրդ գնացող զինծառայողների տրանսպորտային ծախսերի գումարը կավելանա

13:04, 30 ապրիլ 2020

Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 000 դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 000 դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում ու մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչև Երևան, Երևանից ավելի փոխհատուցումը չէր ստացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Զինված ուժերում իրենք որոշակի հարցումային աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որոնք են այն հարցերը, որոնք հուզում են զինվորներին։ «Դուրս ենք բերել այդ հարցերը, բոլորը միանգամից չեն լուծվելու, բայց հերթով կլուծվեն», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի պայմաններում այս որոշումը կբարձրացնի զինծառայողների տրամադրությունը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական։ «Բայց պայմանագրայինների դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիտարկել ոչ թե դժվար չափելի տրանսպորտային ծախսի հատուցում, այլ, փոխարենը, քննարկել վարձատրության մաս դարձնելու տեսակետից։ Պարոն Տոնոյան, դուք նախագծի միայն մի մասն ասացիք, ինձ թվաց՝ մյուս մասը չկարևորելուվ, 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում, ես համաձայն եմ, որ հեռավորությունը պիտի նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակած չի միայն ՀՀ տարածքն ու հարակից տարածքը», - ասաց Ջանջուղազյանը։
Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց, որ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնում է գնալ-գալու մասին։ «Պարոն Ջանջուղազյան, բացի դրանից, 700 կիլոմետրը պատահական թիվ չէ», - ակնարկեց Տոնոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր