00:00:00

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառումների ոլորտներն ընդլայնվեցին. Շահառուների թիվը կավելանա 36 հազարով

12:54, 30 ապրիլ 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացրեց ընդլայնել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաեւ հետեւյալ ոլորտների աշխատողները. - Հագուստի արտադրություն. - կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն. - կահույքի արտադրություն. - թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում. - ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում. - օդային տրանսպորտի գործունեություն. - կինոթատրոնների գործունեություն. - Լուսանկարչության բնագավառում գործունեություն. - ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ. -կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում. - ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն. - լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, - պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն): Նշենք, որ դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։ Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։ Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով. «Մինչ այժմ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 54, 9 մլրդ դրամ, շահառուների տնտեսվարողների թիվը 22 հազար, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների թիվը՝ 775 հազար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր