00:00:00

Մեծամորի ԲԿ-ի շենքերից մեկը հատկացվեց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին. Փորձաքննությունների համար էլ Երևան չեն գա

11:56, 30 ապրիլ 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 360․4 քմ շինությամբ լվացքատունը (արժեքը 10 մլն դրամ) վճարել ընկերության կողմից տեղա¬բաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: ՀՀ կողմից ձեռքբերված անշարժ գույքը ամրացնել Արմավիրի մարզպետի աշխատակազմին, ապա անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արմավիրի մարզում դատաբժշկական փորձաքննությունների լիարժեք և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առանձին տարածք դատաբժշկական գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով։ Նշված նպատակի համար թե աշխարհագրական տեղակայմամբ և թե առկա շենքային պայմաններով առավել նպատակահարմար է գտնվել  Մեծամորի ԲԿ սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից ներկայում չօգտագործվող շինություններից մեկը, որը հետագայում շենքային պայմանների բարելավման, տեխնիկական և լաբորատոր միջոցներով հագեցման աշխատանքներից հետո հնարավորություն կընձեռնի լիարժեք կազմակերպելու վերը նշված գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր