00:00:00

Արագածոտնի մարզում «Նիվան» բախվել է պատին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

10:29, 30 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 16:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նժդեհ Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր