00:00:00

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի

22:36, 29 ապրիլ 2020

Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո, գրում է Armtimes.com-ը։ Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին: «Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է  դրված»,-ասաց Գնունին: Ալեն Սիմոնյանին առաջարկվել է այսօր մնալ հիվանդանոցում: Նա համաձայնել է: Վաղը ևս կմնա, թե՝ ոչ, այս պահին, ըստ Անատոլի Գնունու, ասել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է վաղվա հետազոտությունների արդյոնքներից եւ Ալեն Սիմոնյանի ցանկությունից: «Վաղը մենք կնայենք վիճակը կգնահատենք և իհարկե, իր ցանկությունն էլ հաշվի կառնենք ուզում է մնալ, թե գնալ տուն»,-ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր