00:00:00

Խանդոտ մոսկվացին բարձրացել է խողովակով, ծեծել ընկերուհու նոր ընտրյալին, բայց շփոթել հասցեն

02:21, 30 ապրիլ 2020 Մամուլ

Մոսկվայում 30-ամյա խանդոտ տղամարդը ջրատար խողովակով բարձրացել է երրորդ հարկ՝ ընկերուհու նոր ընտրյալից «հաշիվ մաքրելու» համար, հայտնում է Baza Telegram-ալիքը: Նա ծեծել է իր ենթադրյալ մրցակցին և միայն դրանից հետո պարզել, որ հասցեն շփոթել է:
Տղամարդը սկսել է հետևել իր սրտի տիրուհուն՝ կասկածելով դավաճանության մեջ: Այդպես նա հայտնվել է մայրաքաղաքի արևելքում գտնվող փողոցներից մեկում: Նա կարծում էր, որ իր սիրելին  իրեն դավաճանում է հինգ հարկանի շենքի երրորդ հարկում գտնվող բնակարաններից մեկում: Երիտասարդը բարձրացել է խողովակով և տեղ հասել:
Խանդոտ տղամարդը ծեծի է ենթարկել անկողնում պառկած տարեց տղամարդուն: Սակայն պարզվել է, որ նա իր ընկերուհու սիրեկանը չէ և պարզապես քնած էր:
Այժմ խանդոտ տղամարդը կարող է մեղավոր ճանաչվել միանգամից երկու քրեական գործերով՝ ուրիշի բնակարան մուտք գործելու և մարմնական վնասվածքներ հասցնելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր