00:00:00

Ոստիկանությունը հերքում է «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը

21:37, 29 ապրիլ 2020

ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։
Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորաթուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։ Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։ ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում: Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ՝ ձերբակալվել է 15 անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր