00:00:00

Ծեծկռտուք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև

18:38, 29 ապրիլ 2020 Պատահարներ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: «Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», - ասաց Սիմոնյանը: «Ազատության» հարցին՝ այսինքն Արթուր Դանիելյանը և էլի մի քանի հոգի հարձակվե՞լ են իր վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երեքով էին, ճիշտ է՝ երկուսը փորձում էին կանգնեցնել, բայց այնուամենայնիվ»: ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ դիմել է ոստիկանություն: Իր հերթին Դանիելյանի կուսակից ընկեր, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է, թե Ալեն Սիմոնյանն է հարձակվել Դանիելյանի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր