00:00:00

Քաղաքապետի տեղակալի ու խորհրդականի տպավորիչ պարգևավճարները

16:00, 29 ապրիլ 2020

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը. 1. Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Ի դեպ, ուշագրավ է, որ քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը, ով շուտով կպաշտոնավարի՝ արդեն որպես Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ապրիլ ամսին արդեն 2-րդ անգամ է պարգևատրվում: Ապրիլի 6-ին նա պարգրատրվել է 560.000 դրամով: Փաստորեն, մեկ ամսվա մեջ, 14 օրվա տարբերությամբ, այս պաշտոնյան պարգևատրվել է 2 մլն 360.000 դրամ գումարով: Ինչ խոսք, տպավորիչ գումարներ են, և հավատում ենք, որ այդ պաշտոնյաները միգուցե արժանի են այդ գումարներին, բայց ֆիքսենք մի բան` երկրում, փաստորեն, փող կա, կամ փող կա միայն ահռելի պարգևավճարների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր