00:00:00

Չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն փող տպել ու բաժանել մեր հայրենակիցներին․ Թունյան

14:38, 29 ապրիլ 2020

Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»,-նշել է նա: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է յուրաքանչյուր ընտանիքի ժամանել 100 հազարական դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի՝ մեկ ամսվա հավելյալ թոշակ՝ առանց բացառության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր