00:00:00

Գեղարքունիքի մարզպետ. Իրավիճակը կառավարումից դուրս է եկել

14:18, 29 ապրիլ 2020

«Գավառի բժշկական կենտրոնում իրավիճակը կառավարումից դուրս է եկել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները միաժամանակ տարբեր մուտքերից են մտել, կոտրել են ապակիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով երեկ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին։ Նրա խոսքով, ականատեսների վկայությամբ, նաև  տեսաձայնագրություններից է որոշակի պարզ դառնում, որ 500-ից ավելի մարդ են եղել միաժամանակ, հիմնականում Գավառի ու Նորատուզի բնակիչներ։ «Հիվանդանոցի միջադեպից ժամ, ժամուկես առաջ առաջ տեղի է ունեցել փոխհրաձագություն, որի հետևանքով դեպքի վայրում 2 զոհ ենք ունեցել, վիրավորները տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանցում տեղի է ունեցել այդ դեպքը»,- նշեց նա։ Մարզպետի խոսքով, բուժանձակազմի շրջանում տուծաժներ չեն եղել,  ոստիկաններից մի քանիսը հնարավոր է որոշակի քերծվածքներ են ստացել։ Գնել Սանսոսյանն ասաց, որ հիվանդանոցի միջադեպի ժամանակ ինքն ու Հայաստանի ոստիկանապետը գտնվել են դեպքի վայրում, որտեղ ժամեր առաջ եղել էին կրակոցները, իսկ հիվանդանոցում գտնել է փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճա պաշտոնյաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր