00:00:00

Ինձ գցեցին գետնին, մորս քաշքշեցին, եղբորս էլ տարան․ մանրամասներ Նորատուսում տեղի ունեցած դեպքից

13:46, 29 ապրիլ 2020

Գեղարքունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում։ Այս գիշեր էլ 30 դիմակավորված անձինք մտել են Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանի տուն։ Նա ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է հայտնում։ «Ինձ գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին-գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով՝ տնից հանեցին դուրս: Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս՝ ասեցի՝ արի ինձ օգնության, եղբայրս եկավ, նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր