00:00:00

Բժիշկն է իջնում հիվանդին դիմավորում, եթե ոչ՝ չենք թողնում ներս մտնի. Ոստիկանությունը Գավառի ԲԿ–ում է

12:44, 29 ապրիլ 2020

Եթե գալիս են հիվանդանոց բժշկի մոտ, բժիշկն է իջնում իրեն դիմավորում, եթե ոչ, չենք թողնում ներս մտնի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, Լուրեր–ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գավառի բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից մեկը։ Ինչպես տեսանյությում է երեւում ոստիկանության աշխատակիցները շարունակում են ծառայություն իրականացել Գավառի բժշկական կենտրոնում։ Օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում տեղանքի զննություն եւ չափագրումներ են իրականցվում, որպեսզի նաեւ վնասի չափը պարզվի։ Տեսանյություն երեւում է, որ վնասել են պատերը, կան կոտրված դռներ։ Կոտրել են նաեւ հիվանդանոցի մի քանի պատուհաններ եւ դռներ եւ այդկերպ կարողացել ներս մտնել։ Աղբյուրի փոխանցմամբ հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ հիվանդներից բոլորի վիճակը ծայրահեղ ծանր է նրանք տեղափոխվել են Երեւան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր