00:00:00

Կորոնավիրուսի վարակման 65 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1932-ի. ապաքինվել է 34-ը

11:01, 29 ապրիլ 2020

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1867 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 1932 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 20189 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1000 անձ (մեկ օրում ավելացել է 29-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 900 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ), 30 պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր