00:00:00

Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը բացարձակ մերժելի երեւույթ է. ՄԻՊ-ը՝ Անի Սամսոնյանի հետ կապված միջադեպի մասին

00:18, 29 ապրիլ 2020

Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երեւույթ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երեւույթ է: Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել եւս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ: Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը եւ պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը: Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը (Ani Samsonyan) մեր կարեւոր գործընկերն է եւ կարեւոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն եւ վերջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր