00:00:00

Մայիսի 4-ից սահմանափակումներ վերացվելու գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում, Տիգրան Ավինյան

23:33, 28 ապրիլ 2020

Այս փուլում վարակի տարածման ինտենսիվությունը ցույց է տալիս, որ  կարող ենք գնալ որոշ սահմանափակումների հանման։ Aravot.am-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում քիչ առաջ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Օգտատերերի մեծամասնությանը հետաքրքրում էր՝ ե՞րբ կկարողանան աշխատել, ե՞րբ հասանելի կլինեն սպասարկման ոլորտի ծառայությունները, ե՞րբ կաշխատի տրանսպորտը, նա պատասխանեց. «Որոշ սահմանափակումներ հանվել են՝ մարդկանց ինքնամեկուսացման սահմանափակումները, շինարարության, մշակվող արդյունաբերության ոլորտի սահմանափակումները: Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում եւ մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, հետագայում նոր արդեն փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր